Մեքսիկայի հետ սահմանին պարիսպը 21,6 մլրդ դոլար կնստի ԱՄՆ-ի վրա
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցումը 21,6 միլիարդ դոլար կնստի եւ կտեւի շուրջ երեք տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել Է CNBS-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության հաշվետվությունը:
Գերատեսչության կազմած պլանը ենթադրում Է մինչեւ 2020 թվականը 2000 կիլոմետր երկարությամբ պարիսպների եւ ցանկապատերի կառուցում: Նշվում Է, որ 21,6 միլիարդ թիվը շատ ավելի բարձր Է, քան այն բոլոր թվերը, որոնք մինչ օրս նշվել են: Այսպես, Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոսում Էր 12 միլիարդ դոլարի մասին, Կոնգրեսում պարիսպը գնահատել են 15 միլիարդ:
Սպիտակ տանն այս պլանը մեկնաբանելուց հրաժարվել են՝ վկայակոչելով, որ նախագահն ինքն առայժմ այն չի տեսել: Այնուամենայնիվ, նշվում Է, որ վարչակազմը հուսով Է Կոնգրեսի հավանությունն ստանալ արդեն այս գարնանը եւ շինարարությունն սկսել աշնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



