Մեքսիկայի հետ սահմանին պարիսպը 21,6 մլրդ դոլար կնստի ԱՄՆ-ի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցումը 21,6 միլիարդ դոլար կնստի եւ կտեւի շուրջ երեք տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել Է CNBS-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության հաշվետվությունը:
Գերատեսչության կազմած պլանը ենթադրում Է մինչեւ 2020 թվականը 2000 կիլոմետր երկարությամբ պարիսպների եւ ցանկապատերի կառուցում: Նշվում Է, որ 21,6 միլիարդ թիվը շատ ավելի բարձր Է, քան այն բոլոր թվերը, որոնք մինչ օրս նշվել են: Այսպես, Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոսում Էր 12 միլիարդ դոլարի մասին, Կոնգրեսում պարիսպը գնահատել են 15 միլիարդ:
Սպիտակ տանն այս պլանը մեկնաբանելուց հրաժարվել են՝ վկայակոչելով, որ նախագահն ինքն առայժմ այն չի տեսել: Այնուամենայնիվ, նշվում Է, որ վարչակազմը հուսով Է Կոնգրեսի հավանությունն ստանալ արդեն այս գարնանը եւ շինարարությունն սկսել աշնանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
«Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ». ավագ սերժանտ Վաչագան...



