ՌԴ-ն եւ Վրաստանն անայցագիր ռեժիմի չեն հասնի առանց դիվանագիտական հարաբերությունների. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը եւ Վրաստանը չեն կարողանա կարգավորել անայցագիր ռեժիմի սահմանման ընդգրկուն աշխատանքը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նման ընդգրկուն աշխատանքն իրատեսական չԷ կարգավորել դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ,- ընդգծել Է Լավրովը:- Մենք բաց ենք մնում դրա հետ կապված հարցերի համատեղ համակողմանի մշակման համար»:
Լավրովը նաեւ հայտնել Է երկու երկրների միջեւ չվերթեր կատարող ինքնաթիռների անձնակազմերի համար՝ ներկայում պատրաստվող այցագրային պարզեցման մասին:
Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի սեպտեմբերին Վրաստանի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի ճանաչման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



