ՌԴ-ն եւ Վրաստանն անայցագիր ռեժիմի չեն հասնի առանց դիվանագիտական հարաբերությունների. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը եւ Վրաստանը չեն կարողանա կարգավորել անայցագիր ռեժիմի սահմանման ընդգրկուն աշխատանքը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նման ընդգրկուն աշխատանքն իրատեսական չԷ կարգավորել դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ,- ընդգծել Է Լավրովը:- Մենք բաց ենք մնում դրա հետ կապված հարցերի համատեղ համակողմանի մշակման համար»:
Լավրովը նաեւ հայտնել Է երկու երկրների միջեւ չվերթեր կատարող ինքնաթիռների անձնակազմերի համար՝ ներկայում պատրաստվող այցագրային պարզեցման մասին:
Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի սեպտեմբերին Վրաստանի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի ճանաչման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



