ՌԴ-ն եւ Վրաստանն անայցագիր ռեժիմի չեն հասնի առանց դիվանագիտական հարաբերությունների. Լավրով
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ Վրաստանը չեն կարողանա կարգավորել անայցագիր ռեժիմի սահմանման ընդգրկուն աշխատանքը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նման ընդգրկուն աշխատանքն իրատեսական չԷ կարգավորել դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ,- ընդգծել Է Լավրովը:- Մենք բաց ենք մնում դրա հետ կապված հարցերի համատեղ համակողմանի մշակման համար»:
Լավրովը նաեւ հայտնել Է երկու երկրների միջեւ չվերթեր կատարող ինքնաթիռների անձնակազմերի համար՝ ներկայում պատրաստվող այցագրային պարզեցման մասին:
Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի սեպտեմբերին Վրաստանի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի ճանաչման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
4
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
5
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another



