Աֆղանստանում Կարմիր Խաչի 6 աշխատակիցների սպանության համար կասկածվում են «ԻՊ»–ի գրոհայինները
МЕЖДУНАРОДНОЕԿարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) 6 աշխատակիցների սպանության համար կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Այս մասին հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով Աֆղանստանի կաավարության ներկայացուցիչներին։
ԿԽՄԿ–ի աշխատակիցների վրա Ջոուզջան նահանգում տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել էր 6 մարդ, եւս 2-ը անհետ կորած են։ Կարմիր Խաչի աշխատակիցները օգնություն էին հասցնում ձնեբուքից տուժած լեռնային շրջաններ։ Նահանգապետի տվյալներով, մարդասիրական օգնություն ցուցաբերողների վրա, ամենայն հավանականությամբ, հարձակվել են այդ շրջանում մեծ ակտիվություն ցուցաբերող «ԻՊ»–ի գրոհայինները։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



