Աֆղանստանում Կարմիր Խաչի 6 աշխատակիցների սպանության համար կասկածվում են «ԻՊ»–ի գրոհայինները
INTERNATIONAL NEWSԿարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) 6 աշխատակիցների սպանության համար կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Այս մասին հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով Աֆղանստանի կաավարության ներկայացուցիչներին։
ԿԽՄԿ–ի աշխատակիցների վրա Ջոուզջան նահանգում տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել էր 6 մարդ, եւս 2-ը անհետ կորած են։ Կարմիր Խաչի աշխատակիցները օգնություն էին հասցնում ձնեբուքից տուժած լեռնային շրջաններ։ Նահանգապետի տվյալներով, մարդասիրական օգնություն ցուցաբերողների վրա, ամենայն հավանականությամբ, հարձակվել են այդ շրջանում մեծ ակտիվություն ցուցաբերող «ԻՊ»–ի գրոհայինները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



