Աֆղանստանում Կարմիր Խաչի 6 աշխատակիցների սպանության համար կասկածվում են «ԻՊ»–ի գրոհայինները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) 6 աշխատակիցների սպանության համար կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Այս մասին հաղորդում է Reuters–ը՝ վկայակոչելով Աֆղանստանի կաավարության ներկայացուցիչներին։
ԿԽՄԿ–ի աշխատակիցների վրա Ջոուզջան նահանգում տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել էր 6 մարդ, եւս 2-ը անհետ կորած են։ Կարմիր Խաչի աշխատակիցները օգնություն էին հասցնում ձնեբուքից տուժած լեռնային շրջաններ։ Նահանգապետի տվյալներով, մարդասիրական օգնություն ցուցաբերողների վրա, ամենայն հավանականությամբ, հարձակվել են այդ շրջանում մեծ ակտիվություն ցուցաբերող «ԻՊ»–ի գրոհայինները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



