Բաքվում ահաբեկչություն նախապատրաստող խումբ է հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում հատուկ ծառայությունները չեզոքացրել են խմբի, որը երկրում նախատեսել է ահաբեկչություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ նախ ստացել են տեղեկություն այն մասին, թե մի խումբ անձինք, որոնք կապի մեջ են երկրի սահմաններից դուրս գործող ահաբեկչական խմբավորումների հետ, ձեռք է բերում պայթուցիկ նյութեր և զենք` ծրագրելով Ադրբեջանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Տեղեկության հաստատումից հետո հունվարի 31-ին հատուկ գործողություն է իրականացվել:
Գործողության ժամանակ սկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել են 4 կասկածյալները, իսկ մեկը ձերբակալվել է:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



