Բաքվում ահաբեկչություն նախապատրաստող խումբ է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում հատուկ ծառայությունները չեզոքացրել են խմբի, որը երկրում նախատեսել է ահաբեկչություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ նախ ստացել են տեղեկություն այն մասին, թե մի խումբ անձինք, որոնք կապի մեջ են երկրի սահմաններից դուրս գործող ահաբեկչական խմբավորումների հետ, ձեռք է բերում պայթուցիկ նյութեր և զենք` ծրագրելով Ադրբեջանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Տեղեկության հաստատումից հետո հունվարի 31-ին հատուկ գործողություն է իրականացվել:
Գործողության ժամանակ սկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել են 4 կասկածյալները, իսկ մեկը ձերբակալվել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



