Բաքվում ահաբեկչություն նախապատրաստող խումբ է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում հատուկ ծառայությունները չեզոքացրել են խմբի, որը երկրում նախատեսել է ահաբեկչություններ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ նախ ստացել են տեղեկություն այն մասին, թե մի խումբ անձինք, որոնք կապի մեջ են երկրի սահմաններից դուրս գործող ահաբեկչական խմբավորումների հետ, ձեռք է բերում պայթուցիկ նյութեր և զենք` ծրագրելով Ադրբեջանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Տեղեկության հաստատումից հետո հունվարի 31-ին հատուկ գործողություն է իրականացվել:
Գործողության ժամանակ սկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել են 4 կասկածյալները, իսկ մեկը ձերբակալվել է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



