Թրամփը Նիլ Գորսաչին առաջադրել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Գերագույն դատարանի կազմում ներգրավելու համար Նիլ Գորսաչին թեկնածու առաջադրելու իր որոշման մասին: Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ պետության ղեկավարը հիշեցրել Է «Գերագույն դատարանի համար երկրում ամենալավ դատավորին գտնելու» իր նախընտրական խոստման մասին: «Դատավոր Գորսաչի որակավորո ւմը կասկածներ չի հարուցում»,- նշել Է Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
49-ամյա Գորսաչը պահպանողական արժեքների կողմնակից Է համարվում: Ավելի վաղ նա հանդես Է եկել ամերիկյան օրենքների բառացի մեկնաբանության օգտին՝ անցյալում տեղ գտած նախադեպերի նվազագույն հաշվառմամբ:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորները նշանակվում են ցմահ: Նրանց թեկնածություններն առաջադրվում են նախագահի կողմից եւ հաստատվում ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Այժմ դատարանի կազմում կա ութ մարդ՝ մեկ թափուր տեղով, որն ազատվել Է 2016 թփականի փետրվարին դատավոր Անտոնին Սքալիայի մահվանից հետո: Նա համարվում Էր ամերիկացի պահպանողականների կուռքը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



