Թրամփը Նիլ Գորսաչին առաջադրել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Գերագույն դատարանի կազմում ներգրավելու համար Նիլ Գորսաչին թեկնածու առաջադրելու իր որոշման մասին: Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ պետության ղեկավարը հիշեցրել Է «Գերագույն դատարանի համար երկրում ամենալավ դատավորին գտնելու» իր նախընտրական խոստման մասին: «Դատավոր Գորսաչի որակավորո ւմը կասկածներ չի հարուցում»,- նշել Է Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
49-ամյա Գորսաչը պահպանողական արժեքների կողմնակից Է համարվում: Ավելի վաղ նա հանդես Է եկել ամերիկյան օրենքների բառացի մեկնաբանության օգտին՝ անցյալում տեղ գտած նախադեպերի նվազագույն հաշվառմամբ:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորները նշանակվում են ցմահ: Նրանց թեկնածություններն առաջադրվում են նախագահի կողմից եւ հաստատվում ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Այժմ դատարանի կազմում կա ութ մարդ՝ մեկ թափուր տեղով, որն ազատվել Է 2016 թփականի փետրվարին դատավոր Անտոնին Սքալիայի մահվանից հետո: Նա համարվում Էր ամերիկացի պահպանողականների կուռքը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



