Թրամփը Նիլ Գորսաչին առաջադրել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Գերագույն դատարանի կազմում ներգրավելու համար Նիլ Գորսաչին թեկնածու առաջադրելու իր որոշման մասին: Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ պետության ղեկավարը հիշեցրել Է «Գերագույն դատարանի համար երկրում ամենալավ դատավորին գտնելու» իր նախընտրական խոստման մասին: «Դատավոր Գորսաչի որակավորո ւմը կասկածներ չի հարուցում»,- նշել Է Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
49-ամյա Գորսաչը պահպանողական արժեքների կողմնակից Է համարվում: Ավելի վաղ նա հանդես Է եկել ամերիկյան օրենքների բառացի մեկնաբանության օգտին՝ անցյալում տեղ գտած նախադեպերի նվազագույն հաշվառմամբ:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորները նշանակվում են ցմահ: Նրանց թեկնածություններն առաջադրվում են նախագահի կողմից եւ հաստատվում ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից: Այժմ դատարանի կազմում կա ութ մարդ՝ մեկ թափուր տեղով, որն ազատվել Է 2016 թփականի փետրվարին դատավոր Անտոնին Սքալիայի մահվանից հետո: Նա համարվում Էր ամերիկացի պահպանողականների կուռքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



