Իրաքը Թրամփի հրամանագրին ի պատասխան գործողություններ չի ձեռնարկելու
МЕЖДУНАРОДНОЕԻրաքը գործողություններ չի ձեռնարկելու ի պատասխան Միացյալ Նահանգներ մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters–ը, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին։
Նրա խոսքով, Բաղդադը չի ցանկանում զրկվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Միացյալ Նահանգների աջակցությունից։ Պատասխանելով հարցին, արդյոք պատրաստվում է որեւէ քայլեր ձեռնարկել Իրաքի խորհրդարանում այդ հարցով կայանալիք քվեարկության հետ կապված, Աբադին նշել է, թե կառավարությունը նման կերպ չի գործելու. «Մենք ուսումնասիրում ենք հնարավոր տարբերակները, սակայն Իրաքը պատերազմի մեջ է, եւ մենք չենք ցանկանում վնասել մեր ազգային շահերը»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



