Իրաքը Թրամփի հրամանագրին ի պատասխան գործողություններ չի ձեռնարկելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքը գործողություններ չի ձեռնարկելու ի պատասխան Միացյալ Նահանգներ մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters–ը, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին։
Նրա խոսքով, Բաղդադը չի ցանկանում զրկվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Միացյալ Նահանգների աջակցությունից։ Պատասխանելով հարցին, արդյոք պատրաստվում է որեւէ քայլեր ձեռնարկել Իրաքի խորհրդարանում այդ հարցով կայանալիք քվեարկության հետ կապված, Աբադին նշել է, թե կառավարությունը նման կերպ չի գործելու. «Մենք ուսումնասիրում ենք հնարավոր տարբերակները, սակայն Իրաքը պատերազմի մեջ է, եւ մենք չենք ցանկանում վնասել մեր ազգային շահերը»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



