Իրաքը Թրամփի հրամանագրին ի պատասխան գործողություններ չի ձեռնարկելու
INTERNATIONAL NEWSԻրաքը գործողություններ չի ձեռնարկելու ի պատասխան Միացյալ Նահանգներ մահմեդական 7 երկրների քաղաքացիների մուտքը ժամանակավորապես արգելելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters–ը, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ–Աբադին։
Նրա խոսքով, Բաղդադը չի ցանկանում զրկվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Միացյալ Նահանգների աջակցությունից։ Պատասխանելով հարցին, արդյոք պատրաստվում է որեւէ քայլեր ձեռնարկել Իրաքի խորհրդարանում այդ հարցով կայանալիք քվեարկության հետ կապված, Աբադին նշել է, թե կառավարությունը նման կերպ չի գործելու. «Մենք ուսումնասիրում ենք հնարավոր տարբերակները, սակայն Իրաքը պատերազմի մեջ է, եւ մենք չենք ցանկանում վնասել մեր ազգային շահերը»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



