Իրանը, ի պատասխան Թրամփի հրամանագրի, կդադարեցնի ամերիկացիներին այցագրեր տալը
МЕЖДУНАРОДНОЕ Իրանը կդադարեցնի ամերիկացիներին մուտքի այցագրեր տալը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի, որով արգելվում Է յոթ երկրների, այդ թվում՝ Իրանի, ներկայացուցիչների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Դրան մեր պատասխանն այս Է. մենք ամերիկացիներին Իրան այցելելու այցագրեր չենք տա»,-հայտարարել Է Զարիֆը՝ հանդես գալով Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ հնարավոր են այդ կանոնից բացառություններ: «Եթե լինեն բացառություններ, ապա դրանք կքննարկվեն Իրանի ԱԳ նախարարության կողմից, դրանից հետո կընդունվի որոշում»,-հայտարարել Է նախարարը:
Անցած շաբաթ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
В приграничных сёлах Армении закрывают школы
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
4
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



