Իրանը, ի պատասխան Թրամփի հրամանագրի, կդադարեցնի ամերիկացիներին այցագրեր տալը
INTERNATIONAL NEWS Իրանը կդադարեցնի ամերիկացիներին մուտքի այցագրեր տալը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի, որով արգելվում Է յոթ երկրների, այդ թվում՝ Իրանի, ներկայացուցիչների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Դրան մեր պատասխանն այս Է. մենք ամերիկացիներին Իրան այցելելու այցագրեր չենք տա»,-հայտարարել Է Զարիֆը՝ հանդես գալով Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ հնարավոր են այդ կանոնից բացառություններ: «Եթե լինեն բացառություններ, ապա դրանք կքննարկվեն Իրանի ԱԳ նախարարության կողմից, դրանից հետո կընդունվի որոշում»,-հայտարարել Է նախարարը:
Անցած շաբաթ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



