Իրանը, ի պատասխան Թրամփի հրամանագրի, կդադարեցնի ամերիկացիներին այցագրեր տալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Իրանը կդադարեցնի ամերիկացիներին մուտքի այցագրեր տալը՝ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հրամանագրի, որով արգելվում Է յոթ երկրների, այդ թվում՝ Իրանի, ներկայացուցիչների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
«Դրան մեր պատասխանն այս Է. մենք ամերիկացիներին Իրան այցելելու այցագրեր չենք տա»,-հայտարարել Է Զարիֆը՝ հանդես գալով Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ հնարավոր են այդ կանոնից բացառություններ: «Եթե լինեն բացառություններ, ապա դրանք կքննարկվեն Իրանի ԱԳ նախարարության կողմից, դրանից հետո կընդունվի որոշում»,-հայտարարել Է նախարարը:
Անցած շաբաթ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



