ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան համատեղ վարժանքներ կանցկացնեն Սեւ ծովում
МЕЖДУНАРОДНОЕ ՆԱՏՕ-ի յոթ անդամ երկրների եւ Ուկրաինայի մասնակցությամբ փետրվարի 1-ին կսկսվեն «Ծովային վահան-2017» ռազմածովային վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռումինիայի ռազմածովային ուժերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ զորավարժություններին մոտավորապես 2,8 հազար զինծառայողներ կմասնակցեն Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսպանիայից եւ Ուկրաինայից:
Ռումինիայի ռազմածովային ուժերը հայտնում են, որ զորավարժությունների շրջանակներում «կիրականացվեն օդային, ընդջրյա եւ վերջրյա սպառնալիքների դեմ պայքարում ՆԱՏՕ-ի ստանդարտ ընթացակարգերը». վարժանքները կանցկացվեն Սեւ ծովում մոտավորապես 80 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
Զորավարժություններին կմասնակցեն Ռումինիայի 11 ռազմանավեր եւ 4 ինքնաթիռներ, մյուս մասնակից-երկրների 6 ինքնաթիռներ եւ 5 ռազմանավեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



