ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան համատեղ վարժանքներ կանցկացնեն Սեւ ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱՏՕ-ի յոթ անդամ երկրների եւ Ուկրաինայի մասնակցությամբ փետրվարի 1-ին կսկսվեն «Ծովային վահան-2017» ռազմածովային վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռումինիայի ռազմածովային ուժերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ զորավարժություններին մոտավորապես 2,8 հազար զինծառայողներ կմասնակցեն Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսպանիայից եւ Ուկրաինայից:
Ռումինիայի ռազմածովային ուժերը հայտնում են, որ զորավարժությունների շրջանակներում «կիրականացվեն օդային, ընդջրյա եւ վերջրյա սպառնալիքների դեմ պայքարում ՆԱՏՕ-ի ստանդարտ ընթացակարգերը». վարժանքները կանցկացվեն Սեւ ծովում մոտավորապես 80 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
Զորավարժություններին կմասնակցեն Ռումինիայի 11 ռազմանավեր եւ 4 ինքնաթիռներ, մյուս մասնակից-երկրների 6 ինքնաթիռներ եւ 5 ռազմանավեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



