ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան համատեղ վարժանքներ կանցկացնեն Սեւ ծովում
INTERNATIONAL NEWS ՆԱՏՕ-ի յոթ անդամ երկրների եւ Ուկրաինայի մասնակցությամբ փետրվարի 1-ին կսկսվեն «Ծովային վահան-2017» ռազմածովային վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ռումինիայի ռազմածովային ուժերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ զորավարժություններին մոտավորապես 2,8 հազար զինծառայողներ կմասնակցեն Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իսպանիայից եւ Ուկրաինայից:
Ռումինիայի ռազմածովային ուժերը հայտնում են, որ զորավարժությունների շրջանակներում «կիրականացվեն օդային, ընդջրյա եւ վերջրյա սպառնալիքների դեմ պայքարում ՆԱՏՕ-ի ստանդարտ ընթացակարգերը». վարժանքները կանցկացվեն Սեւ ծովում մոտավորապես 80 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
Զորավարժություններին կմասնակցեն Ռումինիայի 11 ռազմանավեր եւ 4 ինքնաթիռներ, մյուս մասնակից-երկրների 6 ինքնաթիռներ եւ 5 ռազմանավեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



