Թրամփը փոխեց ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զբաղեցրած պաշտոնից ազատել Է ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դենիել Ռագսդեյլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Ընդսմին Թրամփը ոչ մի կերպ չի հիմնավորել Ռագսդեյլին ազատելու որոշումը, որը նշանակվել Էր նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Նրա տեղն զբաղեցրել Է գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Թոմաս Հոմանը:
«Ես հավատում եմ, որ Հոմանը ուժեղ եւ արդյունավետ ղեկավար կմնա ներգաղթի եւ մաքսային ծառայությունում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը լույս հունվարի 31-ի գիշերը տարածվել Է Քելլիի անունից:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թրամփն ազատել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Եյթսին, որը քննադատել Է ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



