Թրամփը փոխեց ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զբաղեցրած պաշտոնից ազատել Է ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դենիել Ռագսդեյլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Ընդսմին Թրամփը ոչ մի կերպ չի հիմնավորել Ռագսդեյլին ազատելու որոշումը, որը նշանակվել Էր նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Նրա տեղն զբաղեցրել Է գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Թոմաս Հոմանը:
«Ես հավատում եմ, որ Հոմանը ուժեղ եւ արդյունավետ ղեկավար կմնա ներգաղթի եւ մաքսային ծառայությունում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը լույս հունվարի 31-ի գիշերը տարածվել Է Քելլիի անունից:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թրամփն ազատել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Եյթսին, որը քննադատել Է ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



