Թրամփը փոխեց ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զբաղեցրած պաշտոնից ազատել Է ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դենիել Ռագսդեյլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Ընդսմին Թրամփը ոչ մի կերպ չի հիմնավորել Ռագսդեյլին ազատելու որոշումը, որը նշանակվել Էր նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Նրա տեղն զբաղեցրել Է գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Թոմաս Հոմանը:
«Ես հավատում եմ, որ Հոմանը ուժեղ եւ արդյունավետ ղեկավար կմնա ներգաղթի եւ մաքսային ծառայությունում»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը լույս հունվարի 31-ի գիշերը տարածվել Է Քելլիի անունից:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թրամփն ազատել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Եյթսին, որը քննադատել Է ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



