Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Բրիտանիայի 30 քաղաքներում
МЕЖДУНАРОДНОЕ Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին, որոնք հունվարի 30-ին անցկացվել են Մեծ Բրիտանիայի 30 քաղաքներում, ներառյալ Լոնդոնը, Բիրմինհեմը, Մանչեսթրը, Գլազգոն, Էդինբուրգը, Կարդիֆը եւ Նյուքասլ-ապոն Թայնը:
Բրիտանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիան, որին մասնակցելու մասին վաղօրոք հայտարարել Էր 25 հազար մարդ, կազմակերպվել Էր Ուայթհոլ կառավարական փողոցում: Նրա մասնակիցների թվում Էին հայտնի դեմքեր, այդ թվում՝ Լեյբորիստական կուսացության նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը, Շոտլանդիայի ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Անգուս Ռոբերթսոնը եւ երգչուհի Լիլի Ալենը:
«Ամերիկան ժողովրդավարության եւ խաղաղության փարոսն Է, բայց Թրամփի գործողությունները կխարխլեն ամերիկյան հասարակության հենքը: Մենք հորդորում ենք խաղաղասեր մարդկանց՝ վճռականորեն հանդես գալ ռասիստական ու այլատյացության միջոցառումների դեմ»,- հանրահավաքում հայտարարել Է փախստական մուսուլմաններից մեկը:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



