Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Բրիտանիայի 30 քաղաքներում
INTERNATIONAL NEWS Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին, որոնք հունվարի 30-ին անցկացվել են Մեծ Բրիտանիայի 30 քաղաքներում, ներառյալ Լոնդոնը, Բիրմինհեմը, Մանչեսթրը, Գլազգոն, Էդինբուրգը, Կարդիֆը եւ Նյուքասլ-ապոն Թայնը:
Բրիտանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիան, որին մասնակցելու մասին վաղօրոք հայտարարել Էր 25 հազար մարդ, կազմակերպվել Էր Ուայթհոլ կառավարական փողոցում: Նրա մասնակիցների թվում Էին հայտնի դեմքեր, այդ թվում՝ Լեյբորիստական կուսացության նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը, Շոտլանդիայի ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Անգուս Ռոբերթսոնը եւ երգչուհի Լիլի Ալենը:
«Ամերիկան ժողովրդավարության եւ խաղաղության փարոսն Է, բայց Թրամփի գործողությունները կխարխլեն ամերիկյան հասարակության հենքը: Մենք հորդորում ենք խաղաղասեր մարդկանց՝ վճռականորեն հանդես գալ ռասիստական ու այլատյացության միջոցառումների դեմ»,- հանրահավաքում հայտարարել Է փախստական մուսուլմաններից մեկը:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



