Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Բրիտանիայի 30 քաղաքներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին, որոնք հունվարի 30-ին անցկացվել են Մեծ Բրիտանիայի 30 քաղաքներում, ներառյալ Լոնդոնը, Բիրմինհեմը, Մանչեսթրը, Գլազգոն, Էդինբուրգը, Կարդիֆը եւ Նյուքասլ-ապոն Թայնը:
Բրիտանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիան, որին մասնակցելու մասին վաղօրոք հայտարարել Էր 25 հազար մարդ, կազմակերպվել Էր Ուայթհոլ կառավարական փողոցում: Նրա մասնակիցների թվում Էին հայտնի դեմքեր, այդ թվում՝ Լեյբորիստական կուսացության նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը, Շոտլանդիայի ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Անգուս Ռոբերթսոնը եւ երգչուհի Լիլի Ալենը:
«Ամերիկան ժողովրդավարության եւ խաղաղության փարոսն Է, բայց Թրամփի գործողությունները կխարխլեն ամերիկյան հասարակության հենքը: Մենք հորդորում ենք խաղաղասեր մարդկանց՝ վճռականորեն հանդես գալ ռասիստական ու այլատյացության միջոցառումների դեմ»,- հանրահավաքում հայտարարել Է փախստական մուսուլմաններից մեկը:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



