Կրեմլը չի բացառել Պուտինի եւ Թրամփի հանդիպումը նախքան G20-ի գագաթնաժողովը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի Է ունենալու Համբուրգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենայն հավանականությամբ, այո (Պուտինը եւ Թրամփը կարող են հանդիպել դեռ մինչեւ գագաթնաժողովը)»,-հայտարարել Է նա լրագրողներին՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Հանդիպման ժամկետի շուրջ Պեսկովը հավելյալ մանրամասներ չի հայտնել:
Նա հույս Է հայտնել, որ նախագահների օգնականների կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը երկար չի տեւի:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ անցած շաբաթ օրը Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում «պայմանավորվել են հանձնարարություն տալ՝ մշակելու իրենց անձնական հանդիպման անցկացման հնարավոր ժամկետներն ու վայրը»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



