Կրեմլը չի բացառել Պուտինի եւ Թրամփի հանդիպումը նախքան G20-ի գագաթնաժողովը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի Է ունենալու Համբուրգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենայն հավանականությամբ, այո (Պուտինը եւ Թրամփը կարող են հանդիպել դեռ մինչեւ գագաթնաժողովը)»,-հայտարարել Է նա լրագրողներին՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Հանդիպման ժամկետի շուրջ Պեսկովը հավելյալ մանրամասներ չի հայտնել:
Նա հույս Է հայտնել, որ նախագահների օգնականների կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը երկար չի տեւի:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ անցած շաբաթ օրը Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում «պայմանավորվել են հանձնարարություն տալ՝ մշակելու իրենց անձնական հանդիպման անցկացման հնարավոր ժամկետներն ու վայրը»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



