Կրեմլը չի բացառել Պուտինի եւ Թրամփի հանդիպումը նախքան G20-ի գագաթնաժողովը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի Է ունենալու Համբուրգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենայն հավանականությամբ, այո (Պուտինը եւ Թրամփը կարող են հանդիպել դեռ մինչեւ գագաթնաժողովը)»,-հայտարարել Է նա լրագրողներին՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Հանդիպման ժամկետի շուրջ Պեսկովը հավելյալ մանրամասներ չի հայտնել:
Նա հույս Է հայտնել, որ նախագահների օգնականների կողմից երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը երկար չի տեւի:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ անցած շաբաթ օրը Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում «պայմանավորվել են հանձնարարություն տալ՝ մշակելու իրենց անձնական հանդիպման անցկացման հնարավոր ժամկետներն ու վայրը»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



