Բրիտանուհին մահացել է հենց դատարանի դահլիճում
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանիայում դատարանի դահլիճում, հենց դատապրոցեսի ժամանակ երիտասարդ կին է մահացել: Չորս երեխաների մայրը դատարանի դահլիճում վայր է ընկել դատալսումների ժամանակ, որը վերաբերում էր երեխաներին: Դատական գործի բնույթն ու մանրամասները չեն հաղորդվում, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը:
Հայլի Գասքոյնի մոտ սրտի նոպա է գրանցվել, եւ նա մահացել է իր քրոջ ձեռքերի վրա: Դատարանի դահլիճում են եղել նաեւ կնոջ ծնողները: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:
Ականատեսների խոսքով, նախքան ինքնազգացողության վատանալը կինը զուգարան է գնացել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք կինը զուգարանում եղած ժամանակ որեւէ դեղամիջոց օգտագործել է, թե ոչ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



