Բրիտանուհին մահացել է հենց դատարանի դահլիճում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիայում դատարանի դահլիճում, հենց դատապրոցեսի ժամանակ երիտասարդ կին է մահացել: Չորս երեխաների մայրը դատարանի դահլիճում վայր է ընկել դատալսումների ժամանակ, որը վերաբերում էր երեխաներին: Դատական գործի բնույթն ու մանրամասները չեն հաղորդվում, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը:
Հայլի Գասքոյնի մոտ սրտի նոպա է գրանցվել, եւ նա մահացել է իր քրոջ ձեռքերի վրա: Դատարանի դահլիճում են եղել նաեւ կնոջ ծնողները: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:
Ականատեսների խոսքով, նախքան ինքնազգացողության վատանալը կինը զուգարան է գնացել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք կինը զուգարանում եղած ժամանակ որեւէ դեղամիջոց օգտագործել է, թե ոչ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



