Բրիտանուհին մահացել է հենց դատարանի դահլիճում
INTERNATIONAL NEWSԲրիտանիայում դատարանի դահլիճում, հենց դատապրոցեսի ժամանակ երիտասարդ կին է մահացել: Չորս երեխաների մայրը դատարանի դահլիճում վայր է ընկել դատալսումների ժամանակ, որը վերաբերում էր երեխաներին: Դատական գործի բնույթն ու մանրամասները չեն հաղորդվում, հաղորդում է բրիտանական Daily Mail-ը:
Հայլի Գասքոյնի մոտ սրտի նոպա է գրանցվել, եւ նա մահացել է իր քրոջ ձեռքերի վրա: Դատարանի դահլիճում են եղել նաեւ կնոջ ծնողները: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:
Ականատեսների խոսքով, նախքան ինքնազգացողության վատանալը կինը զուգարան է գնացել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, թե արդյոք կինը զուգարանում եղած ժամանակ որեւէ դեղամիջոց օգտագործել է, թե ոչ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



