Որքա՞ն է ՀՀ միջին աշխատավարձը
БЛОГԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187.85 հազար ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 60 հազար ՀՀ դրամ: Այսպես, եթե պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 161.87 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 221.85 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.7% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ ՀՀ-ում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



