Որքա՞ն է ՀՀ միջին աշխատավարձը
ԲԼՈԳԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187.85 հազար ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 60 հազար ՀՀ դրամ: Այսպես, եթե պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 161.87 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 221.85 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.7% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ ՀՀ-ում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



