Որքա՞ն է ՀՀ միջին աշխատավարձը
BLOGԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187.85 հազար ՀՀ դրամ:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 60 հազար ՀՀ դրամ: Այսպես, եթե պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 161.87 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 221.85 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ 2016 թվականին, 2015 թվականի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.7% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ ՀՀ-ում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



