Սիրիացի քրդերի ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիացի քրդերի «Ժողովրդավարական միության կուսակցության» (ԺՄԿ) ներկայացուցիչները կմասնակցեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ սիրիական ընդդիմության հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայում ԺՄԿ-ի ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին:
Սիրիական ընդդիմության հետ Լավրովի հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին Մոսկվայում:
«Ֆրանսիայից ժամանում Է մեր ներկայացուցիչը: Հնարավոր Է՝ ես նույնպես կլինեմ»,-հայտնել Է Աբդ Սալամ Ալին:
Նրա խոսքով՝ հանդիպմանը նաեւ հրավիրված Էին ԺՄԿ-ի ղեկավարները բուն Սիրիական Քրդստանից, բայց նրանք չեն հասցնի գալ, քանի որ նրանց հարկ կլինի տեղ հասնել Իրաքի տարածքով:
«Մենք կցանկանայիք քննարկել Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների արդյունքները եւ ԺՄԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ժնեւի բանակցություններին»,-հավելել Է ԺՄԿ-ի ներկայացուցիչը:
«Ժողովրդավարական միության կուսակցությունը» ամենախոշոր եւ ազդեցիկ կուսակցությունն Է Սիրիական Քրդստանում, որն անցյալ տարվա մարտին միակողմանի կարգով իրեն հայտարարեց «դաշնային տարածաշրջան»:
Ժնեւի բանակցություններին ԺՄԿ-ի մասնակցության դեմ ավանդաբար առարկում Է Թուրքիան, քանի որ համարվում Է, որ կուսակցությունը կապված Է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանի հետ:-0-/56/ 13.44
1
В приграничных сёлах Армении закрывают школы
2
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



