Սիրիացի քրդերի ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանը
INTERNATIONAL NEWSՍիրիացի քրդերի «Ժողովրդավարական միության կուսակցության» (ԺՄԿ) ներկայացուցիչները կմասնակցեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ սիրիական ընդդիմության հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայում ԺՄԿ-ի ներկայացուցիչ Աբդ Սալամ Ալին:
Սիրիական ընդդիմության հետ Լավրովի հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին Մոսկվայում:
«Ֆրանսիայից ժամանում Է մեր ներկայացուցիչը: Հնարավոր Է՝ ես նույնպես կլինեմ»,-հայտնել Է Աբդ Սալամ Ալին:
Նրա խոսքով՝ հանդիպմանը նաեւ հրավիրված Էին ԺՄԿ-ի ղեկավարները բուն Սիրիական Քրդստանից, բայց նրանք չեն հասցնի գալ, քանի որ նրանց հարկ կլինի տեղ հասնել Իրաքի տարածքով:
«Մենք կցանկանայիք քննարկել Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների արդյունքները եւ ԺՄԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ժնեւի բանակցություններին»,-հավելել Է ԺՄԿ-ի ներկայացուցիչը:
«Ժողովրդավարական միության կուսակցությունը» ամենախոշոր եւ ազդեցիկ կուսակցությունն Է Սիրիական Քրդստանում, որն անցյալ տարվա մարտին միակողմանի կարգով իրեն հայտարարեց «դաշնային տարածաշրջան»:
Ժնեւի բանակցություններին ԺՄԿ-ի մասնակցության դեմ ավանդաբար առարկում Է Թուրքիան, քանի որ համարվում Է, որ կուսակցությունը կապված Է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանի հետ:-0-/56/ 13.44
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
Scholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program



