Արմեն Ամիրյանը ՀՀԿ լիիրավ անդամ է և կմասնակցի կուսակցության խորհրդի նիստին
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, որ կուսակցությունը հարգել է դիմումը և Արմեն Ամիրյանն արդեն կուսակցության լիիրավ անդամ է: «Նա այսօր մասնակցելու է կուսակցության խորհրդի նիստին»,- ասաց Թադևոսյանը:
Նա նաև հայտնեց, որ հունվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը:
Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



