Արմեն Ամիրյանը ՀՀԿ լիիրավ անդամ է և կմասնակցի կուսակցության խորհրդի նիստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, որ կուսակցությունը հարգել է դիմումը և Արմեն Ամիրյանն արդեն կուսակցության լիիրավ անդամ է: «Նա այսօր մասնակցելու է կուսակցության խորհրդի նիստին»,- ասաց Թադևոսյանը:
Նա նաև հայտնեց, որ հունվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը:
Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



