Արմեն Ամիրյանը ՀՀԿ լիիրավ անդամ է և կմասնակցի կուսակցության խորհրդի նիստին
POLITICSՀայաստանի Հանրապետական կուսակցությունը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, որ կուսակցությունը հարգել է դիմումը և Արմեն Ամիրյանն արդեն կուսակցության լիիրավ անդամ է: «Նա այսօր մասնակցելու է կուսակցության խորհրդի նիստին»,- ասաց Թադևոսյանը:
Նա նաև հայտնեց, որ հունվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը:
Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



