Վիկտորյա Նուլանդը լքում Է Պետդեպարտամենտը
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը թողնում Է իր պաշտոնը եւ հեռանում Պետդեպարտամենտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել Է Associated Press-ը (AP):
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունից կհեռանան միանգամից մի քանի կադրային դիվանագետներ: Նուլանդի հետ միասին, որն ավելի վաղ ղեկավարում Էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, այնտեղ իր աշխատանքն ավարտում Է նաեւ պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարը, որը պաշտոնաթողության դիմում Էր ներկայացրել դեռ հունվարի 20-ին՝ Դոնալդ Թրամփի երդմնատվության օրը:
Իր աշխատասենյակը կթողնի նաեւ պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, որը պատասխանատու Է վարչատնտեսական մասի համար:
Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի եւս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը եւ Միշել Բոնդը:
Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն Է:
Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել Է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



