Վիկտորյա Նուլանդը լքում Է Պետդեպարտամենտը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը թողնում Է իր պաշտոնը եւ հեռանում Պետդեպարտամենտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել Է Associated Press-ը (AP):
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունից կհեռանան միանգամից մի քանի կադրային դիվանագետներ: Նուլանդի հետ միասին, որն ավելի վաղ ղեկավարում Էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, այնտեղ իր աշխատանքն ավարտում Է նաեւ պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարը, որը պաշտոնաթողության դիմում Էր ներկայացրել դեռ հունվարի 20-ին՝ Դոնալդ Թրամփի երդմնատվության օրը:
Իր աշխատասենյակը կթողնի նաեւ պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, որը պատասխանատու Է վարչատնտեսական մասի համար:
Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի եւս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը եւ Միշել Բոնդը:
Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն Է:
Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել Է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



