Վիկտորյա Նուլանդը լքում Է Պետդեպարտամենտը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը թողնում Է իր պաշտոնը եւ հեռանում Պետդեպարտամենտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել Է Associated Press-ը (AP):
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունից կհեռանան միանգամից մի քանի կադրային դիվանագետներ: Նուլանդի հետ միասին, որն ավելի վաղ ղեկավարում Էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, այնտեղ իր աշխատանքն ավարտում Է նաեւ պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարը, որը պաշտոնաթողության դիմում Էր ներկայացրել դեռ հունվարի 20-ին՝ Դոնալդ Թրամփի երդմնատվության օրը:
Իր աշխատասենյակը կթողնի նաեւ պետքարտուղարի տեղակալ Պատրիկ Քենեդին, որը պատասխանատու Է վարչատնտեսական մասի համար:
Հունվարի 25-ին Պետդեպը լքել են պետքարտուղարի եւս երկու օգնականներ՝ Ջոյս Բարրը եւ Միշել Բոնդը:
Ներկայում ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնակատարը ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Ջոն Քերիի տեղակալ Թոմաս Շենոնն Է:
Թրամփն ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրել Է Ռեքս Թիլերսոնին, բայց նրան առայժմ չի հաստատել Կոնգրեսի Սենատը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



