Թրամփի հակառակորդները ակցիա են անցկացրել Լոնդոնի Թաուերի կամրջի վրա
МЕЖДУНАРОДНОЕ«Կամուրջներ, այլ ոչ թե պարիսպներ»-ի մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, «Կառուցեք կամուրջներ, այլ ոչ թե արգելապատնեշներ» մակագրությամբ 25-մետրանոց պլակատ են կախել Լոնդոնի Թաուերի կամրջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Բողոքի ակցիան կապված Է Թրամփի երդմնատվության արարողության հետ, որն այսօր ավելի ուշ տեղի Է ունենալու Վաշինգտոնում: Պլակատի մակագրությունը մատնանշում Է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատնեշ կառուցելու նորընտիր նախագահի քանիցս արված հայտարարությունները, որը նպատակ ունի այդ կերպ կանխել անօրինական միգրանտների թափանցումը երկիր:
Թաուերի կամրջին կազմակերպված ակցիան դարձել Է ավելի ընդգրկուն ակցիայի սկիզբը, որի ընթացքում ակտիվիստները պլանավորում են աշխարհի տարբեր երկրներում կամուրջներից պլակատներ կախել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ ծայրահեղ աջ հայացքների կողմնակիցների դեմ ուղղված մակագրություններով:
Միայն Մեծ Բրիտանիայում բողոքի ակցիաներ պետք Է անցկացվեն հարյուրից ավելի կամուրջների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



