Թրամփի հակառակորդները ակցիա են անցկացրել Լոնդոնի Թաուերի կամրջի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Կամուրջներ, այլ ոչ թե պարիսպներ»-ի մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, «Կառուցեք կամուրջներ, այլ ոչ թե արգելապատնեշներ» մակագրությամբ 25-մետրանոց պլակատ են կախել Լոնդոնի Թաուերի կամրջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Բողոքի ակցիան կապված Է Թրամփի երդմնատվության արարողության հետ, որն այսօր ավելի ուշ տեղի Է ունենալու Վաշինգտոնում: Պլակատի մակագրությունը մատնանշում Է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատնեշ կառուցելու նորընտիր նախագահի քանիցս արված հայտարարությունները, որը նպատակ ունի այդ կերպ կանխել անօրինական միգրանտների թափանցումը երկիր:
Թաուերի կամրջին կազմակերպված ակցիան դարձել Է ավելի ընդգրկուն ակցիայի սկիզբը, որի ընթացքում ակտիվիստները պլանավորում են աշխարհի տարբեր երկրներում կամուրջներից պլակատներ կախել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ ծայրահեղ աջ հայացքների կողմնակիցների դեմ ուղղված մակագրություններով:
Միայն Մեծ Բրիտանիայում բողոքի ակցիաներ պետք Է անցկացվեն հարյուրից ավելի կամուրջների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



