Թրամփի հակառակորդները ակցիա են անցկացրել Լոնդոնի Թաուերի կամրջի վրա
INTERNATIONAL NEWS«Կամուրջներ, այլ ոչ թե պարիսպներ»-ի մի խումբ ակտիվիստներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, «Կառուցեք կամուրջներ, այլ ոչ թե արգելապատնեշներ» մակագրությամբ 25-մետրանոց պլակատ են կախել Լոնդոնի Թաուերի կամրջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Բողոքի ակցիան կապված Է Թրամփի երդմնատվության արարողության հետ, որն այսօր ավելի ուշ տեղի Է ունենալու Վաշինգտոնում: Պլակատի մակագրությունը մատնանշում Է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատնեշ կառուցելու նորընտիր նախագահի քանիցս արված հայտարարությունները, որը նպատակ ունի այդ կերպ կանխել անօրինական միգրանտների թափանցումը երկիր:
Թաուերի կամրջին կազմակերպված ակցիան դարձել Է ավելի ընդգրկուն ակցիայի սկիզբը, որի ընթացքում ակտիվիստները պլանավորում են աշխարհի տարբեր երկրներում կամուրջներից պլակատներ կախել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ ծայրահեղ աջ հայացքների կողմնակիցների դեմ ուղղված մակագրություններով:
Միայն Մեծ Բրիտանիայում բողոքի ակցիաներ պետք Է անցկացվեն հարյուրից ավելի կամուրջների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



