Չինաստանում շահագործման են հանձնել քվանտային կապի աշխարհում առաջին արբանյակը
МЕЖДУНАРОДНОЕՇահագործման Է հանձնվել Չինաստանի կողմից մշակված քվանտային կապի աշխարհում առաջին արբանյակը՝ «Մո-ցզի»-ն: Այդ մասին հունվարի 18-ին հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Չինաստանը քվանտային կապի արբանյակի մշակումն սկսել Էր 2011 թվականին: «Մո-ցզի» արբանյակն արձակվել Էր 2016 թվականի օգոստոսի կեսերին Հանսու նահանգի Ցզյուցյուանի տիեզերակայանից:
Ըստ ռադիոյի տվյալների, արբանյակը ավարտել Է թեստերն ուղեծրում եւ շահագործման հանձնվել հունվարի 18-ին: Ընդ որում ավելի վաղ հայտնել Էին, որ այն շահագործման Է հանձնվելու 2016 նոյեմբերի երկրորդ կեսին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Պան Ցզյանվեյը, արբանյակի բոլոր համակարգերն աշխատում են անխափան: Մինչ այդ Պան Ցզյանվեյը նաեւ հայտարարել Էր, որ Չինաստանը կարող Է մինչեւ 2030 թվականն ստեղծել քվանտային կապի գլոբալ ցանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



